Յուլիա Նավալնայա. Պուտինին չես կարող հաղթել պատժամիջոցներով, եթե իսկապես ուզում ես հաղթել Պուտինին, չպետք է ձանձրալի լինես
Պուտինին չես կարող հաղթել պատժամիջոցներով, եթե իսկապես ուզում ես հաղթել Պուտինին, չպետք է ձանձրալի լինես,- Եվրախորհրդարանում հայտարարել է Ալեքսեյ Նավալնիի կինը՝ Յուլիա Նավալնայան։
Յուլիա Նավալնայայի խոսքով՝ չնայած Ալեքսեյ Նալավնին Պուտինի բանտում է եղել, նրան հաջողվել է ոգեշնչել մարդկանց նույնիսկ այնտեղից։
«Նույնիսկ Պուտինի բանտում Ալեքսեյին հաջողվեց հնչեցնել այնպիսի նախագծեր ու գաղափարներ, որոնք Կրեմլին խուճապի մատնեցին»,- ասում է Նավալնայան։
Ալեքսեյ Նավալնիի կինը ելույթի ժամանակ ասել է, որ Պուտինին չեն կարող հաղթել բարոյականության վրա հիմնված բանաձեւերով կամ օրենքներով։
«Սա է ձեր հարցի պատասխանը: Եթե դուք իսկապես ցանկանում եք հաղթել Պուտինին, ապա պետք է դառնաք նորարար և դադարեք ձանձրալի լինել: Պուտինին չես կարող վնասել մեկ այլ բանաձեւով կամ պատժամիջոցներով, որոնք չեն տարբերվում նախկին պատժամիջոցներից»,- ասել է Նավալնին։