«Յովինս» փոթորիկը հարվածել է Իռլանդիային և Միացյալ Թագավորությանը

10:28, 25.01.2025

«Յովինս» փոթորիկը հարվածել է Իռլանդիային և Միացյալ Թագավորությանը։ Քամու արագությունը հասնում է 160 կմ/ժ-ի։ Փոթորկի հետևանքով մեկ մարդ է մահացել՝ իռլանդացի տղամարդ, ում մեքենայի վրա է ընկել ուժեղ քամու հետևանքով պոկված ծառը։

Աղետը Միացյալ Թագավորությունում առանց էլեկտրականության է թողել մոտ մեկ միլիոն բաժանորդ, որտեղ հայտարարվել է տագնապի կարմիր մակարդակ։

Իռլանդիայում մինչև 1800 մարդ մնացել է առանց խմելու ջրի։ Տեղի իշխանություններն ասում են, որ առաջիկա 10 օրվա ընթացքում որոշ բաժանորդների էլեկտրամատակարարումը հնարավոր է չվերականգնվի։

Նմանատիպ