Առաջին ալիքի «Youtube»-ի ալիքների դիտումների վիճակագրությունը 2021 թվականին, 2020 թվականի համեմատ, աճել է։
Դիտված տեսանյութերի ընդհանուր թիվն աճել է 13%-ով՝ հասնելով ավելի քան 111,5 միլիոնի, մինչդեռ տեսանյութերի դիտման տևողությունը՝ 37%-ով՝ հասնելով ավելի քան 12 միլիոն ժամի։
Վրաստանի Առաջին ալիքի համար ռազմավարական նշանակություն ունի իր արտադրանքը հանդիսատեսին հասցնելը տարբեր հարթակների միջոցով, ինչի համար նա ակտիվորեն օգտագործում է նոր լրատվամիջոցները։ Հետազոտությունների համաձայն՝ առցանց մեդիան տեղեկությունը տարածելու լավագույն միջոցն է։
Լսարանի 68,4 տոկոսի համար երկրում ընթացիկ իրադարձությունների մասին տեղեկատվության առաջին կամ երկրորդ աղբյուրը համացանցն է։ Դրանցից 62,7 տոկոսը տեղեկատվություն է ստանում հիմնականում սոցիալական մեդիայից։
Հանրային հեռարձակողը նախատեսում է ավելի ու ավելի շատ ռեսուրսներ ներդնել նոր տեխնոլոգիական հարթակներում՝ իրադարձությունների էպիկենտրոնից արագ և օպերատիվ արձագանքման հիման վրա: Հետագայում կզարգացնի առցանց հարթակները (Vod, SVOD) և հոգ կտանի համընդհանուր հասանելիության մասին: