Յոթ ընդդիմադիր կուսակցությունների հայտարարությունը. ԱՄՆ աջակցությունը պայմանավորված է քաղաքացիների բողոքով, մենք բարձր ենք գնահատում ԱՄՆ ջանքերը մեր երկրի եվրատլանտյան ապագան պաշտպանելու գործում
Յոթ ընդդիմադիր կուսակցությունների հայտարարությունը. ԱՄՆ աջակցությունը պայմանավորված է քաղաքացիների բողոքով, մենք բարձր ենք գնահատում ԱՄՆ ջանքերը մեր երկրի եվրատլանտյան ապագան պաշտպանելու գործում

 

«ԱՄՆ-ի նման աջակցությունը պայմանավորված է Վրաստանի ազատ քաղաքացիների շարունակական, սկզբունքային, խաղաղ բողոքի ակցիայով, որին օլիգարխ Իվանիշվիլիի կառավարությունը պատասխանում է բռնությամբ։ Վրաստանը պատկանում է ոչ թե ռուս օլիգարխներին, այլ մեզանից յուրաքանչյուրին»,- ասված է ընդդիմադիր յոթ կուսակցությունների հայտարարության մեջ։

Հայտարարության համաձայն, ընդդիմադիր կուսակցությունները բարձր են գնահատում Ամերիկայի Միացյալ Նահանգների հաստատակամ և ակտիվ ջանքերը Վրաստանի եվրոպական և եվրատլանտյան ապագայի պաշտպանության գործում։

«Մենք՝ արևմտամետ, ժողովրդավարական ընդդիմադիր կուսակցություններս, բարձր ենք գնահատում Ամերիկայի Միացյալ Նահանգների անսասան և ակտիվ ջանքերը Վրաստանի Սահմանադրության, ինքնիշխանության և ազատության, մեր երկրի եվրոպական և եվրատլանտյան ապագայի պաշտպանության գործում։ ԱՄՆ-ի նման աջակցությունը պայմանավորված է Վրաստանի ազատ քաղաքացիների շարունակական, սկզբունքային, խաղաղ բողոքի ակցիայով, որին օլիգարխ Իվանիշվիլիի կառավարությունը պատասխանում է բռնությամբ։ Մենք ուզում ենք դիմել այն մարդկանց, ովքեր դեռևս շարունակում են մնալ ռուսական ռեժիմի ծառայության մեջ: Դուք եթե որոշեք, ապա դեռ հնարավորություն ունեք հեռանալ ռուսական ռեժիմից և միանալ վրաց ժողովրդին՝ մեր երկրի՝ Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին անդամակցելու համար պայքարում,այդպիսով կկարողանաք պաշտպանել ինքներդ Ձեզ և ձեր ընտանիքներին միջազգային պատժամիջոցներից: Քայլեք դեպի ճշմարտություն : Այո՛ Եվրոպային, ոչ թե ռուսական ռեժիմին»,- ասված է «Ախալի», «Շինարարաի Ռազմավարությոան », «Դրոա», «Գիրչի՝ ավելի շատ ազատություն», «Հանրապետականներ», «Լելո» և «Միացյալ Ազգային շարժում» կուսակցությունների ստորագրած հայտարարության մեջ:

ԱՄՆ Պետդեպարտամենտն այսօր հրապարակել է պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հայտարարությունը, որում ասվում է. «Ես սկսում եմ ԱՄՆ-ի և Վրաստանի միջև երկկողմ համագործակցության հիմնարար վերանայումը։ Հուսով ենք, որ Վրաստանի ղեկավարները կվերանայեն օրենքի նախագիծը և քայլեր կձեռնարկեն ազգի ժողովրդավարական, եվրաատլանտյան նկրտումների ուղղությամբ»։ Հայտարարության մեջ նշվում է նաև, որ Պետդեպարտամենտը ներդնում է Վրաստանի համար վիզային սահմանափակման նոր քաղաքականություն, որը կտարածվի այն անձանց և նրանց ընտանիքի անդամներին, ովքեր պատասխանատու կամ մեղսակից են Վրաստանում ժողովրդավարությունը խարխլելուն: