Յոհաննես Վաուդեպուլ - Եվրամիության արտաքին գործերի նախարարները կոչ են անում Հունգարիային վերանայել Ռուսաստանի դեմ Եվրամիության 20-րդ պատժամիջոցների փաթեթը խոչընդոտելու որոշումը
Յոհաննես Վաուդեպուլ - Եվրամիության արտաքին գործերի նախարարները կոչ են անում Հունգարիային վերանայել Ռուսաստանի դեմ Եվրամիության 20-րդ պատժամիջոցների փաթեթը խոչընդոտելու որոշումը

Եվրամիության արտաքին գործերի նախարարները կոչ են անում Հունգարիային վերանայել Ռուսաստանի դեմ Եվրամիության 20-րդ պատժամիջոցների փաթեթը խոչընդոտելու իր որոշումը,- այս մասին Եվրամիության արտաքին գործերի նախարարների հանդիպումից առաջ, հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհաննես Վաուդեպուլը։

«Ես չեմ կարծում, որ ճիշտ է, որ Հունգարիան դավաճանի իր սեփական պայքարին ազատության և եվրոպական ինքնիշխանության համար։ Ահա թե ինչու մենք կրկին մեր փաստարկներն ենք ներկայացնում հունգարացիներին Բուդապեշտում և, իհարկե, այստեղ՝ Բրյուսելում։ Մենք խնդրում ենք նրանց վերանայել իրենց դիրքորոշումը», – ասել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարը։