Յոհաննես Հան. Հարավային Կովկասի կայունությունը, խաղաղությունը և տնտեսական զարգացումը կարևոր են մեզ համար, ցանկացած ներգրավվածություն պետք է ուղղված լինի դրան
Յոհաննես Հան. Հարավային Կովկասի կայունությունը, խաղաղությունը և տնտեսական զարգացումը կարևոր են մեզ համար, ցանկացած ներգրավվածություն պետք է ուղղված լինի դրան

Հարավային Կովկասը կարևոր է մեզ համար, կարևոր է, որ կայունություն, խաղաղություն և տնտեսական զարգացում լինի ողջ տարածաշրջանում, բոլոր երեք երկրներում, ասել է բյուջեի և կառավարման հարցերով եվրահանձնակատար Օհանես Հանը Դավոսի տնտեսական համաժողովում տեղի ունեցած բանավեճի ժամանակ։

Յոհաննես Հանի խոսքով՝ Միջին միջանցքը մեծ նշանակություն ունի Եվրոպայի համար։

«Մենք հաճախ խոսում ենք միջանցքի մասին, ոչ թե թունելի, հասկացություններն ու անվանումները մեծ նշանակություն ունեն։ Ուստի Միջին միջանցքը մեծ նշանակություն ունի ընդհանրապես ողջ տարածաշրջանի տնտեսական զարգացման համար։ Նույնքան կարևոր են բոլոր մյուս ասպեկտները, որոնք հետևում են այս տարանցմանը: Եվրամիության համար դա ոչ միայն երաշխավորված մատակարարման շղթա է, այլ շատ այլ ասպեկտներ և խնդիրներ: Մենք դրանում տեսնում ենք և՛ խաղաղություն, և՛ կայունություն մեր հարևանությամբ: Իհարկե, Հարավային Կովկասը երեք երկիր ունեցող տարածաշրջան է, որոնցից երկուսը ներկայացված են այս վահանակում։ Մեզ համար կարևոր է, որ կայունություն, խաղաղություն և տնտեսական զարգացում լինի ողջ տարածաշրջանում, բոլոր երեք երկրներում։ Ցանկացած ներգրավվածություն, տնտեսական զարգացում պետք է ուղղված լինի ավելի մեծ կայունությանը, և այս նախաձեռնությունը հենց դա է։ Ավելի շատ մասնակիցներ, ավելի շատ շահառուներ Չինաստանից մինչև Եվրոպա կմասնակցեն այս ծրագրին: Այս նախագիծը կնպաստի կայունությանը և, մեր տեսանկյունից, բազմազգությանը։ Ռազմավարական քաղաքական տեսակետից սա շատ կարևոր նախաձեռնություն և միջանցք է։ Միջանցքի հետ կապված բանավեճը ոչ միայն մատակարարման շղթայի, այլ հարցերի ավելի լայն շրջանակի մասին է», – ասել է Հանը:

Յոհաննես Հանի խոսքով՝ այս գործընկերությունը կարեւոր է Եվրոպայի համար։

«Այս համագործակցությունը մեզ համար արժեքավոր է և կարևոր։ Մենք ունենք գործիքների մի ամբողջ զինանոց, որոնք կարող են օգտագործվել: Մենք ունենք մեր ներդրումային բանկերը, կան երաշխավորված սխեմաներ, մենք տարբեր պայմանագրային հարաբերություններ ունենք տարբեր երկրների հետ, քանի որ ի վերջո դա մեր գործընկեր երկրներինն է, իրենց իրավասությունն է, թե ինչ պայմաններ են ընտրում։ Օրինակ՝ Վրաստանի հետ մենք ունենք խորը և համապարփակ ազատ առևտրի տարածք, Ադրբեջանի հետ չունենք նման ինտենսիվ համագործակցություն, բայց հարգում ենք։ Ինչ վերաբերում է մաքսային վարչարարությանը, ապա դրա մասին կարող ենք խոսել ապագայում։ Հետագայում այս տարածաշրջանը կարող է շատ հետաքրքիր լինել Եվրոպայի համար, եթե դեպքերն ու իրադարձությունները զարգանան նման ուղղությամբ, ոչ միայն պատերազմի պատճառով, այլ նաև պատերազմից առաջ, հենց իմ նշած պատճառներով այս տարածաշրջանը կարևոր էր։ Մենք մեծ հանձնառություն ունենք տարածաշրջանի հանդեպ, մենք հավատարիմ ենք դրան նույնիսկ ավելի շատ, քան նախկինում»,- ասել է Հանը։

Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում տեղի ունեցած քննարկմանը մասնակցել են Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, թուրքական «Լիմակ հոլդինգ» ընկերության նախագահ Էբրու Օզդեմիրը և բյուջեի և կառավարման եվրոպական հանձնակատար Իոհանես Հանը։