Յոհան Վադեպուլ - Որպես ԱՄՆ-ի մտերիմ դաշնակից՝ մենք ունենք նույն նպատակը. Իրանը պետք է հրաժարվի իր միջուկային զենքից և անհապաղ բացի Հորմուզի նեղուցը
Որպես Միացյալ Նահանգների մտերիմ դաշնակից, մենք կիսում ենք նույն նպատակը. Իրանը պետք է հրաժարվի իր միջուկային զենքից և անհապաղ բացի Հորմուզի նեղուցը, Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ հեռախոսազրույցում ասել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհաննես Վադեպուլը։
Ըստ Վադեպուլի, Արաղչիի հետ զրույցի ընթացքում նա ընդգծել է, որ Բեռլինը աջակցում է «բանակցային լուծմանը»։
«Որպես Միացյալ Նահանգների մտերիմ դաշնակից, մենք կիսում ենք նույն նպատակը. Իրանը պետք է ամբողջությամբ և ստուգելիորեն հրաժարվի իր միջուկային զենքից և անհապաղ բացի Հորմուզի նեղուցը», – գրել է Վադեպուլը սոցիալական ցանցերում։
Իրանի հետ շարունակվող պատերազմը մեծացրել է լարվածությունը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի միջև։ Գերմանիայի կանցլերը ուսանողների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ «ամերիկացիները ռազմավարություն չունեն», ինչին ի պատասխան Դոնալդ Թրամփը Ֆրիդրիխ Մերցին անվանել է «սարսափելի» և ասել, որ «ոչինչ չի հասկանում»։ Դրանից հետո Պենտագոնի խոսնակը հայտարարել է, որ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հրամայել է Գերմանիայից դուրս բերել 5000 ամերիկացի զինվորականների, և Դոնալդ Թրամփն ասել է, որ այս թիվը շատ ավելի բարձր կլինի։