Յոհան Վադեպուլ. Ուկրաինան կարող է համաձայնվել տարածքային զիջումների միայն այն դեպքում, եթե ունենա հուսալի անվտանգության երաշխիքներ
Յոհան Վադեպուլ. Ուկրաինան կարող է համաձայնվել տարածքային զիջումների միայն այն դեպքում, եթե ունենա հուսալի անվտանգության երաշխիքներ

Ուկրաինան կարող է համաձայնել տարածքային զիջումների խաղաղ համաձայնագրի շրջանակում միայն այն դեպքում, եթե ունենա անվտանգութեան հուսալի երաշխիքներ։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեպուլը։

Նրա խոսքով՝ Ուկրաինայի համար հատկապես կարևոր է ԱՄՆ-ի կողմից տրամադրվող հուսալի անվտանգային երաշխիքների առկայությունը։

«Բնականաբար, սա ենթադրում է պարտավորություն և իրական պատրաստակամություն այն անձանց կողմից, ովքեր խոստանում են աջակցել Ուկրաինային, եթե Ռուսաստանը կրկին հարձակի նրան», – նշել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարը։

Վադեպուլի խոսքով՝ Ռուսաստանը ցույց է տալիս բանակցությունների պատրաստակամություն, սակայն դա դեռ չի նշանակում, որ այն իրականում պատրաստ է խաղաղության։

«Դեռ նման բան չենք տեսել», – ասել է Վադեպուլը։