Յոավ Գալանտ. Ես կոչ եմ անում Բենիամին Նեթանյահուին հայտարարել, որ Իսրայելը ռազմական կառավարում չի հաստատի Գազայի հատվածում
Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը դեմ է Գազայում Իսրայելի ռազմական կառավարմանը: Տեղեկությունը տարածում է «Սի Էն Էն»-ը։
«Համասի վերջը կհասնի միայն այն դեպքում, եթե պաղեստինցիները միջազգային դերակատարների ուղեկցությամբ վերահսկողության տակ վերցնեն Գազայի հատվածը: Ես կոչ եմ անում վարչապետ Բենիամին Նեթանյահուին որոշում կայացնել և հայտարարել, որ Իսրայելը քաղաքացիական վերահսկողություն չի սահմանի Գազայի հատվածի վրա, որ Իսրայելը ռազմական կառավարում չի հաստատի Գազայի հատվածում, և որ ՀԱՄԱՍ-ի կառավարման այլընտրանքն անհապաղ կլինի Գազայի հատվածում»,- ասում է Գալանտը։
Ինչպես ասում է պաշտպանության նախարարը, ինքը չի համաձայնի Գազայում Իսրայելի ռազմական կառավարման հաստատմանը։
«Իսրայելը չպետք է քաղաքացիական իշխանություն հաստատի Գազայում»,- ասում է Գալանտը։
Նրա խոսքով, պաղեստինյան տարածքի ռազմական օկուպացիան մեծ կորուստներ կբերի զոհերի առումով, ինչպես նաև մեծ տնտեսական գին։