Յոավ Գալանտ. Ռաֆահում պատանդներին փրկելու հատուկ գործողությունը շրջադարձային է ՀԱՄԱՍ-ի դեմ պայքարում, հատուկ գործողությունները կշարունակվեն
«Ռաֆահում պատանդներին փրկելու հատուկ գործողությունը շրջադարձային է ահաբեկչական խմբավորման՝ ՀԱՄԱՍ-ի դեմ պայքարում, և այդ հատուկ գործողությունները կշարունակվեն», -ասել է Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը։
«ՀԱՄԱՍ-ը խոցելի է, և դու կարող ես գնալ ցանկացած տեղ և անել ամեն ինչ: Մենք դեռ պատանդներ ունենք այնտեղ, և մենք պետք է հասնենք նրանց: Հուսով եմ, որ նրանց մեծ մասն այս կերպ դուրս չի բերվի, և մենք կվերադարձնենք նրանց համաձայնության գործընթացով, բայց դեռ քանի՞ անգամ է անհրաժեշտ փրկարարական գործողությունը և ի՞նչ հանգամանքներում, ո՞վ գիտի»,- ասաց Գալանտը։
Հիշեցնենք, որ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել էր, որ գիշերը Ռաֆահ քաղաքում անցկացված հատուկ գործողության արդյունքում երկու իսրայելցի պատանդներ են ազատ արձակվել։ Իսրայելի պաշտպանության նախարարության տվյալներով՝ երկու ազատ արձակվածներն էլ տեղափոխվել են իսրայելական բժշկական կենտրոն և նրանց առողջական վիճակը բավարար է։