Յոավ Գալանտ.- Մենք պայքարը սկսեցինք այնտեղից, որտեղ դադարեցինք
Յոավ Գալանտ.- Մենք պայքարը սկսեցինք այնտեղից, որտեղ դադարեցինք

Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել է, որ այն բանից հետո, երբ ՀԱՄԱՍ-ը խախտեց Իսրայելի հետ հրադադարի մասին համաձայնագիրը, իսրայելական զինվորականները «ամբողջ ուժով վերադարձան կռվի»։

«Շարունակում ենք հենց այնտեղից, որտեղ կանգ առանք»,- ասուլիսում ասաց Գալանտը։

Նրա խոսքով՝ վերջին երկու օրերին նա օդից ստուգել է Գազայի հատվածը, իսկ գետնից՝ սահմանային գոտին եւ Իսրայելի պաշտպանության բանակի վերսկսված հարձակման արդյունքներն անվանել «շատ տպավորիչ»։

«Հազարավոր ահաբեկիչներ ոչնչացվել են, տասնյակ շտաբներ են ոչնչացվել, հարյուրավոր ահաբեկիչներ գերվել են և ներկայումս գտնվում են Իսրայելում։ 110 պատանդների վերադարձը ձեռքբերում է. Աշխարհում ոչ մի բանակ ահաբեկչական կազմակերպության դեմ նման արդյունքի չի հասել։ Մենք դրան հասանք Իսրայելի պաշտպանության ուժերի հզորության շնորհիվ»,- ասել է Գալանտը։