Յոավ Գալանտ. «Հեզբոլլահը» սխալներ է թույլ տալիս, ինչ անում ենք Գազայում, կարող ենք անել Բեյրութում
Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանթն ասել է, որ «Հեզբոլլահը» Լիբանանը ներքաշում է պատերազմի մեջ։
Գալանտը արձագանքել է լիբանանյան շիհիտական խմբավորման՝ Հեզբոլլահի առաջնորդ Հասան Նասրալլայի հայտարարությանը, ով հեռուստաուղերձում հայտարարել է, որ Իսրայելի մոտ ճակատը կշարունակի ակտիվ մնալ։
Ինչպես նշել է Գալլանտը, «Հեզբոլլահը» սխալներ է թույլ տալիս։
«Նրանք, ովքեր վճարելու են , առաջին հերթին Լիբանանի քաղաքացիներ են։ Այն, ինչ մենք անում ենք Գազայում, կարող ենք անել նաև Բեյրութում»,- ասել է Գալանտը Իսրայելի հյուսիսային մասում գտնվող զինվորականներին այցելելիս։