Յոավ Գալանտ - ՀԱՄԱՍ-ի հետ կարճատև զինադադարից հետո ինտենսիվ մարտերը կվերսկսվեն առնվազն ևս երկու ամիս
Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտին ասել է, որ ՀԱՄԱՍ-ի հետ կարճատև զինադադարի ավարտից հետո զինվորականները կվերսկսեն ինտենսիվ մարտերը առնվազն երկու ամսով։
«Առաջին հերթին այն, ինչ կտեսնեք առաջիկա օրերին, պատանդների ազատումն է։ Այս ընդմիջումը կարճ է լինելու։ Այն, ինչ մենք ձեզանից խնդրում ենք այս ընդմիջման ընթացքում, կազմակերպել, նախապատրաստվել, հետաքննել և պատրաստ լինել շարունակելու պայքարը: Անպայման շարունակություն կլինի, քանի որ մենք պետք է հաղթանակով ավարտենք այս ճակատամարտը»,- ասել է Գալանտը ռազմածովային ուժերին։
Հիշեցնենք՝ այսօր լրատվամիջոցները հայտնել էին, որ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև զինադադարը ուժի մեջ կմտնի վաղը տեղական ժամանակով ժամը 07:00-ին։