«Ես արժանի չեմ լինել Կաթողիկոս Պատրիարքի փոխանորդը». Շիո Մուջիրի

14:01, 23.11.2017

Միտրոպոլիտ Շիո (Մուջիրին) հայտարարել է, որ կաթողիկոս պատրիարքի փոխանորդ նշանակվելը իր համար անսպասելի էր:

Նա լրագրողների հետ զրույցում ասել է, որ անհանգիստ է կաթողիկոս պատրիարքի այս որոշմամբ:

«Մի կողմից սա մեծ ուրախություն է, որ սրբազնագույնը ինձ արժանացրել է նման պատվի, սակայն անհանգիստ եմ, քանզի դա մեծ պատասխանատվություն է: Աստծո օրհնանքի, Սուրբ Գիորգիի և Կաթողիկոս պատրիարքի աղոթքների հույս ունեմ: Այս ծառայության համար ինձ համարում են անարժան»,- նշել է Միտրոպոլիտ Շիոն:

Հիշեցնենք, այսօր սուրբ երրորդության տաճարում Համայն Վրաստանի Կաթողիկոս Պատրիարք Իլիա երկրորդը միտրոպոլիտ Շիո Մուջիրիին անվանել է իր փոխանորդ:

 

 

Նմանատիպ