ԵԽԽՎ-ն աջակցել է Ռուսաստանի պատվիրակության իրավասության հաստատման
ԵԽԽՎ-ն աջակցել է Ռուսաստանի պատվիրակության իրավասության հաստատման

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը լիագումար նստաշրջանին աջակցել է Ռուսաստանի պատվիրակության իրավասության հաստատմանը: Համապատասխան որոշմանն աջակցել է վեհաժողովի 96 անդամ, դեմ է եղել 44-ը:

Հատկանշական է, որ Ռուսաստանի պատվիրակության անդամները Ստրասբուրգում անցկացված քվեարկությանը մասնակցելու իրավունք չունեին:

Ինչպես հայտարարել է բանաձևի հեղինակ Տոնի Քոքսը, վեց ամիս է անցել այն օրից, երբ Ռուսաստանի պատվիրակության իրավասությունը վերականգնեցին Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում:

«Անկախ այն բանից, թե ինչպես կավարտվի քվեարկությունը, Պուտինը կպարտվի: Կեցցե’ Վրաստանը: Աբխազիան Վրաստան է: Հարավային Օսեթիան Վրաստան է: Դոնբասը Ուկրաինա է: Ղրիմը Ուկրաինա է»,- հայտարարել է ուկրաինացի պատգամավոր Օլեքսի Գոնչարենկոն: