ԵԽ-ի նիստին այսօր քննարկվելու է գլխավոր քարտուղարի «Կոնֆլիկտը Վրաստանում» զեկույցը
ԵԽ-ի նիստին այսօր քննարկվելու է գլխավոր քարտուղարի «Կոնֆլիկտը Վրաստանում» զեկույցը

Եվրոպայի խորհրդի նախարարների տեղակալների կոմիտեի 1314-րդ նիստին այսօր քննարկվելու է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի 17-րդ «Կոնֆլիկտը Վրաստանում» հաշվետվությունը: Այն ներառում է 2017 թվականի հոկտեմբերից մինչև 2018 թվականի մարտն ընկած ժամանակահատվածը: Զեկույցի քննարկման ներկա է գտնվելու Վրաստանի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Դավիթ Զալկալիանին:

Վրաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկությամբ, կարևոր է, որ Եվրոպայի խորհուրդը շարուակում է Ռուսաստանի Դաշնության և Վրաստանի այն պարտականությունների մոնիտորինը, որը կապված է 2008 թվականի պատերազմի արդյունքների հետ և միջազգային հանրությանը տեղեկանում է Վրաստանի բռնազավթված տարածքներում առկա իրավիճակի մասին:

Նիստին Եվրամիության և ՎՈՒԱՄ-ի անունի արվելու են հայտարարություններ: