ԵԽ նախարարների կոմիտեն Ռուսաստանին կոչ է արել «արտաքսվածների գործով» անհապաղ վճարել փոխհատուցումը
Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն որոշում է կայացրել «արտաքսվածների գործով» և Ռուսաստանին կոչ արել անհապաղ վճարել փոխհատուցումը,- այս մասին տեղեկություն է տարածում Վրաստանի արդարադատության նախարարությունը:
Նախարարության տեղեկությամբ, Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն գնահատել է 2019 թվականի սեպտեմբերի 23-25-ին Վրաստանի պահանջով «արտաքսվածների գործի» կատարումը:
Կոմիտեն կիսել է Վրաստանի կառավարության կողմից ներկայացված փաստարկները և Ռուսաստանին կոչ արել փոխհատուցման տեսքով Վրաստանին անհապաղ վճարել 10 միլիոն եվրո: