ԵԽ նախարարների կոմիտեի նախագահ Դավիթ Զալկալիանին միացել է կազմակերպության անդամ երկրների առաջնորդների հայտարարությանը
ԵԽ նախարարների կոմիտեի նախագահ Դավիթ Զալկալիանին միացել է կազմակերպության անդամ երկրների առաջնորդների հայտարարությանը

Եվրոպայի խորհրդի անդամ 47 երկրի առաջնորդների անունից մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 70-ամյակի հետ կապված արվել է հատուկ հայտարարություն, որն ստորագրում են Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահ Դավիթ Զալկալիանին, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչը, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ռիկ Դաեմսը և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Լինոս-Ալեքսանդր Սիցիլյանոսը:

Ինչպես Վրաստանի Առաջին ալիքին տեղեկացրել են արտաքին գործերի նախարարությունից, հայտարարությունում ասվում է, որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան ստեղծվել է Երկրորդ աշխարհամարտի ծանր հետևանքների դեմ:

Գերատեսչության տեղեկությամբ, դրանում պատկերվել է եվրոպացի առաջնորդների կողմից անցյալի սխալներից դասեր քաղելը և անհատների իրավունքների պաշտպանության ցանկությունը: