ԵԽ նախարարների կոմիտեի 130-րդ հանդիպումը, որը պետք է անցկացվեր Ստրասբուրգում՝ մայիսին, կանցկացվի Աթենքում՝ աշնանը
ԵԽ նախարարների կոմիտեի 130-րդ հանդիպումը, որը պետք է անցկացվեր Ստրասբուրգում՝ մայիսին, կանցկացվի Աթենքում՝ աշնանը

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը տեղեկություն է տարածում Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 130-րդ հանդիպման անցկացման ամսաթվի և վայրի փոփոխության մասին:

«2020 թվականի ապրիլի 22-ին, Եվրոպայի խորհրդի նախարարների տեղակալների կոմիտեի նիստին, որը Վրաստանի նախագահության ջանքերով անցկացվել է վիդեո-կոնֆերանսի ձևաչափում, կայացվել է որոշում՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով, Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 130-րդ հանդիպման (մինիստերիալ) անցկացման ամսաթիվը և վայրը փոխելու մասին:

Հանդիպումը, որը Վրաստանի նախագահության շրջանակներում պետք է անցկացվեր 2020 թվականի մայիսի 15-ին Ստրասբուրգում, անցկացվելու է 2020 թվականի նոյեմբերի 4-ին, Աթենք քաղաքում՝ Հունաստանի նախագահության շրջանակներում»,- նշված է Վրաստանի արտաքին գերատեսչության կողմի տարածված տեղեկության մեջ: