Եվս մոտ 70 հրթիռ է արձակվել Լիբանանից Իսրայելի ուղղությամբ
Եվս մոտ 70 հրթիռ է արձակվել Լիբանանից Իսրայելի ուղղությամբ

 

Եվս մոտ 70 հրթիռ է արձակվել Լիբանանից Իսրայելի ուղղությամբ։ Այսօր առավոտյան, ընդհանուր առմամբ, ավելի քան 160 հրթիռ է արձակվել Լիբանանից հյուսիսային Իսրայելի ուղղությամբ։ Իսրայելի հակաօդային պաշտպանության համակարգը չեզոքացրել է հրթիռների մի մասը, իսկ մի մասն ընկել է Իսրայելի Մերոն շրջանում։ Զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ չկան։

Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակը ռմբակոծել էր հարավային Լիբանանի հրթիռային կայանները։ Իսրայելի ռազմական գործողությունները հաջորդել են Լիբանանից Իսրայելի տարածքի ուղղությամբ 90 հրթիռի արձակմանը։ Սա պատերազմի ընթացքում Լիբանանից արձակված ամենամեծ հրթիռային հարձակումն է։ Պատերազմի ընթացքում առաջին անգամ հարձակման թիրախ է դարձել իսրայելական Տիբերիա քաղաքը։ Լիբանանում հայտարարում են, որ Հեզբոլլահի հրամանատարներից մեկը սպանվել է անցած գիշեր Իսրայելի ավիահարվածների հետեւանքով։