Եվս մեկ զանգվածային գերեզման է հայտնաբերվել Մարիուպոլում
Եվս մեկ զանգվածային գերեզման է հայտնաբերվել Մարիուպոլում

Եվս մեկ զանգվածային գերեզման է հայտնաբերվել Մարիուպոլում: Այս մասին «Telegram» ալիքով տեղեկություն է տարածում Մարիուպոլի քաղաքապետի խորհրդական Պյոտր Անդրյուշենկոն։

Անդրյուշենկոյի խոսքով՝ գերեզմանոցում հայտնաբերվել է ավելի քան 100 դի։

«Նոր եղբայրների գերեզմանատուն՝ Լևոբերեժյեի ավերակների տակ: Կիևի փողոց 53: Փետրվարի վերջից կրկին ավելի քան 100 դիակ»,- նշում է Անդրյուշենկոն։

Քաղաքապետի խորհրդականն ասում է, որ Մարիուպոլում արտաշիրիմումը փաստացի դադարեցվել է։

«Օկուպացիոն իշխանություններն այնքան են տարվել վերականգնման պատկեր ստեղծելով, որ ժամանակ չունեն հուղարկավորության համար: Փողոցում դասավորված ժամանակավոր գերեզմաններն աստիճանաբար մշտական ​​են դառնում»,- ասում է Անդրյուշենկոն։

Ուկրաինայի իշխանությունների տվյալներով՝ Մարիուպոլում ռուսական ռազմական գործողությունների հետեւանքով ավելի քան 22 հազար մարդ է զոհվել։