Ավարտվել է մրցումը տղամարդկանց միջև մինչև 81 կիլոգրամ քաշային կատեգորիայում, որի հաղթող է դաարձել Թամազ Կիրակոզաշվիլին: Եզրափակիչ հանդիպմանը նա հանդես է եկել Պորտուգալիայի ներկայացուցիչ Անրի Էգութիձեի դեմ:
Նույն քաշային կատեգորիայի բրոնզե մեդալակիրներ են Վրաստանի ևս մեկ ներկայացուցիչ Նուգզար Տատալաշվիլին և ուկրաինացի Սերհի Կրիվչաչը:
Այսպիսով, Թբիլիսիի այս տարվա միջազգային մրցաշարին Վրաստանն ունի 10 մեդալ – 4 ոսկե, 2 արծաթե և 4 բրոնզե մեդալներ: