Րոպեներ առաջ, Վրաստանում գրանցվել է ևս մեկ երկրաշարժ:
Երկրաշարժի էպիկենտրոնի և այլ տվյալների մասին տեղեկություն դեռևս չկա:
Վրաստան-Հայաստան սահմանի մերձակայքում այսօր առավոտյան գրանցվել էին ստորգետնյա ցնցումներ:
Մոլորակն ուսումնասիրող գիտական ինստիտուտի և սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի տեղեկությամբ, այսօր, հունիսի 6-ին, Թբիլիսիի ժամանակով 07:58-ին Վրաստան-Հայաստան պետական սահմանից 8 կմ հեռավորության վրա տեղի է ունեցել 3.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ:
Դրա հետ մեկտեղ, երկրաշարժ է տեղի ունեցել նաև հունիսի 5-ին, Ադրբեջանում, Վրաստանի պետական սահմանից 28 կմ հեռավորության վրա: