«Եվրոստատի» տվյալներով՝ Վրաստանից Եվրամիություն ապաստան հայցողների թիվը նվազել է
Վրաստանից Եվրամիություն ապաստան հայցողների թիվը 2024 թվականի առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է։ Համապատասխան տվյալները հրապարակված են «Եվրոստատի» պաշտոնական կայքում։
Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ ԵՄ գրեթե բոլոր երկրներում Վրաստանից ապաստան հայցողների թիվը նվազել է։ Նշված ցուցանիշը զգալիորեն կրճատվել է Գերմանիայում, որտեղ Վրաստանից ապաստան հայցողների թիվն ամենաբարձրն էր։
«Եվրոստատի» տվյալներով՝ 2024 թվականի առաջին կիսամյակում Գերմանիայում ապաստան է խնդրել Վրաստանի 1395 քաղաքացի։ 2023 թվականի առաջին կիսամյակում այս թիվը կազմել է 5155։ Վրաստանից ապաստան հայցողների թիվը նվազել է այնպիսի խոշոր երկրներում, ինչպիսիք են Ֆրանսիան, Իսպանիան, Իտալիան, Հունաստանը։