Վրաստանը Եվրոպոլ է ուղարկելու դաշնակցային սպաի: Այս մասին հայտարարել է ներքին գործերի փոխնախարար Նինո Ջավախաձեն, ով ամփոփել է Գերմանիա և Ավստրիա կատարած այցը:
Նրա խոսքերով Եվրոպոլ սպայի ուղարկելը տեղի է ունենալու հուշագրի ստորագրումից հետո: Ինչպես նաև ծրագրվում է գործի դնել օպերատիվ լրատվության փոխանակման անվտանգ ալիք:
«Հանդիպել ենք գերմանացի և ավստրիացի գործընկերների հետ: Մանրամասն քննարկել ենք Վրաստանից ապաստան փնտրող անձանց վիճակագրությունը, ինչպես նաև հանցանքի ցուցանիշը: Նկատվում է զգալի աճ, սակայն այս ցուցանիշները տագնապալի չեն: Գործընկերնեին ներկայացրել ենք Վրաստանի կառավարության կողմից ծրագրված միջոցառումները, այդ թվում ազգանունը փոխելու գործընթացի բարդացումը, որը նախաձեռնվել է արդարադատության նախարարության կողմից»,-հայտարարել է Ջավախաձեն:
Նրա խոսքերով վրացական կողմը գերմանական կողմին առաջարկել է Վրաստանը ներառել անվտանգ երկրների ցուցակում, քանզի ինչպես նշել է ներքին գործերի փոխնախարարը նման կարգավիճակը զգալիորեն նվազեցնելու է ապաստան փնտրողների հայտերի քննարկման ժամանակահատվածը:
Ինչպես նշել է նախարարը կողմերը պայմանավորվել են նաև օպերատիվ լրատվության արագ փոխանցման շուրջ:
Հեղինակ -
Edgar Barsegyan