Եվրոպայում նախատեսված չվերթների մեծ մասը հնարավոր է հետաձգվի: Այս մասին տեղեկություն է տարածել Եվրոպայի նավիգացիայի անվտանգության համար պատասխանատու կազմակերպությունը:
Ինչպես հայտարարում են մասնագետները, չվերթների հետաձգման պատճառը ավիատրանսպորտը վերահսկող համակարգի վնասումն է:
Կազմակերպության ներկայացուիցչները հավաստիացնում են, որ ուղևորներին վտանգ չի սպառնում, սակայն համակարգում առկա թերությունները վերացնելու համար անհրաժեշտ կլինի մի քանի ժամ:
Այդ պատճառով, հնարավոր է, չվերթների մի մասն իրականացվի ուշացումով: