Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի ղեկավար. Սև ծովում մեր դիրքերը կայունացրեցինք և դրանում հիանալի աջակցություն ստացանք Վրաստանից և Ուկրաինայից
Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի ղեկավար. Սև ծովում մեր դիրքերը կայունացրեցինք և դրանում հիանալի աջակցություն ստացանք Վրաստանից և Ուկրաինայից

Սև ծովում մեր դիրքերը կայունացրեցինք և դրանում հիանալի աջակցություն ստացանք Վրաստանից և Ուկրաինայից,- այս մասին հայտարարել է Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի ղեկավար Թոդ Ուոլթերսը:

Նրա խոսքով, եվրատլանտյան տարածքում գոյություն ունեն բազմաթիվ մարտահրավերներ: Մարտահրավերների թվում գեներալ Ուոլթերսն անվանել է հակառակորդների կողմից իրականացված վնասակար ակտիվությունները:

«Սև ծովում մենք մեր դիրքերը կայունացրեցինք և դրանում հիանալի աջակցություն ստացանք Վրաստանից և Ուկրաինայից: Ամերիկյան «Պորտեր» և «Դոնալդ Քուք» ռազմանավերը վերջերս մասնակցել են Սև ծովում անցկացված վարժանքներին: Սա եղել է փոխադարձ համատեղելիության զարգացման վառ օրինակ»,- հայտարարել է ամերիկացի գեներալը: