Եվրոպայում և ամբողջ աշխարհում տնտեսական անկման ֆոնին մենք պահպանում ենք երկնիշ տնտեսական աճ. Իրակլի Ղարիբաշվիլի
Եվրոպայում և ամբողջ աշխարհում տնտեսական անկման ֆոնին մենք պահպանում ենք երկնիշ տնտեսական աճ. Իրակլի Ղարիբաշվիլի

Եվրոպայում և ամբողջ աշխարհում տնտեսական անկման ֆոնին մենք պահպանում ենք երկնիշ տնտեսական աճ, կառավարության նիստում ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

Վարչապետի խոսքով՝ այս ամենը կառավարման թիմի շնորհիվ է։

«Վերջերս Ավստրիայում էի։ Իմ գործընկերոջ հետ զրույցի ընթացքում մենք ևս մեկ անգամ քննարկեցինք Եվրոպայում առկա իրավիճակը և աշխարհում առկա դինամիկան, թե ինչ գործընթաց է տեղի ունենում աշխարհում։ Ուկրաինայի պատերազմի ֆոնին Եվրոպայում ստեղծվել է շատ ծանր իրավիճակ՝ գնաճ, բարձր գներ, մատակարարման, նյութատեխնիկական ապահովման խնդիրներ, ինչպես նաև նվազ զարգացած, աղքատ երկրներին պարենային ապրանքներ մատակարարելու լուրջ խնդիրներ։ Փորձագետներն ու համաշխարհային առաջնորդները խոսում են այն մասին, որ աշխարհը կարող է հայտնվել սովի շեմին, հատկապես՝ աղքատ երկրները։ Այս ֆոնին, երբ Եվրոպան և ամբողջ աշխարհը գնում են դեպի տնտեսական անկում, մենք պահպանում ենք երկնիշ տնտեսական աճ, խաղաղություն, կայունություն։ Այն ամենը, ինչ ես հիմա թվարկեցի, մեր թիմի արժանիքն է։ Իհարկե, այն պահանջում է սպասարկում: Սրանով պետք չէ բավարարվել, պետք է կրկնապատկվող, ուժեղացված տեմպերով, եռանդով ու պատասխանատվությամբ շարունակել աշխատել ու պաշտպանել մեր ժողովրդի շահերը։ Սա պետք է լինի մեր հիմնական խնդիրն ու մոտիվացիան»,- ասել է վարչապետը։