Եվրոպայում, եթե տան ջեռուցման կամ օդորակման ջերմաստիճանը նվազեցնենք 2 աստիճանով, ամբողջությամբ կփոխարինենք ռուսական գազի մատակարարումը «Հյուսիսային հոսք» գազատարով. Ուրսուլա Ֆոն Դեր Լեյեն

10:34, 22.06.2022

Եվրոպայում, եթե 2 աստիճանով իջեցնենք ջեռուցման կամ օդորակման ջերմաստիճանը, ապա ամբողջությամբ կփոխարինենք ռուսական գազի մատակարարումը «Հյուսիսային հոսք» գազատարով,- այս մասին իսպանական թերթին տված հարցազրույցում հայտարարել է՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն Դեր Լեյենը։

Ինչպես նշել է Ուրսուլա Ֆոն Դեր Լեյենը, էներգաարդյունավետությունը և էներգետիկ ապահովագրությունը կարևոր դեր են խաղում։ Նա հայտնել է, որ տարվա առաջին եռամսյակում Եվրամիությունը 30%-ով կրճատել է իր գազի մատակարարումները Ռուսաստանից:

Եվրահանձնաժողովի նախագահի խոսքով՝ Ռուսաստանի դեմ Եվրամիության սահմանած պատժամիջոցներն արդյունավետ են։

«Հիմա ամենակարևորը թերությունները տեսնելն է։ Մենք այդ հարցերը քննարկում ենք միմյանց և մեր գործընկերների հետ։ Կարծում եմ, որ սա կլինի «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովի քննարկման հիմնական թեմաներից մեկը»,- ​​ասել է Եվրահանձնաժողովի նախագահը։

Նմանատիպ