Եվրոպայից հետ վերադարձված քաղաքացիների նկատմամբ կսահմանվի տուգանք. Վախտանգ Մախարոբլիշվիլի
Վրաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վախտանգ Մախարոբլիշվիլի հայտարարությամբ, վիզայի ազատականացման հետ կապված նախատեսվում են որոշ օրենսդրական փոփոխություններ: Նրա խոսքով, այս մասին զրուցել են վարչապետի անցկացրած արտակարգ հանդիպմանը:
Ինչպես հայտնել է Մախարոբլիշվիլին լրագրողներին, այս փուլում, չի կարող խոսել կոնկրետ փոփոխությունների մասին, սակայն ասում է, որ այն վերաբերում է անձնագիր տալուն, անուն և ազգանուն փոխելու հետ կապված բարդություններին և նաև հետ վերադարձված անձանց տուգանք սահմանելուն:
Նրա խոսքով, նախատեսված է տեղեկատվական քարոզարշավի երրորդ ալիքը, որի գլխավոր նպատակը կլինի քաղաքացիներին առավելագույնս փոխանցել տեղեկություն, որպեսզի նրանք այնպիսի քայլ չանեն, որը էլ ավելի կվնասի իրենց անձնական ֆինանսական իրավիճակը: