«Եվրոպայի ժողովրդական կուսակցությունը» պահանջում է Միխեիլ Սաակաշվիլիին տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց
«Եվրոպայի ժողովրդական կուսակցությունը» պահանջում է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց։ Այս մասին նշված է կուսակցության թվիթերյան էջում։
«Մեզ անհանգստացնում է Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակի վատթարացումը։
Մենք կոչ ենք անում Վրաստանի իշխանությանը նախկին նախագահ Սաակաշվիլիին անհապաղ տեղափոխել համապատասխան քաղաքացիական հիվանդանոց: Դա չանելով, իշխանությունը պատասխանատվություն է կրելու նրա առողջական վիճակի ցանկացած վատթարացման համար»,- ասված է կուսակցության հաղորդագրության մեջ։