«Եվրոպայի ժողովրդական կուսակցություն». Մեզ անհանգստացնում է «Վրացական երազանքի»՝ երկրի ժողովրդավարական արժեքների վրա հարձակում գործելու փորձը, դա դեմ է վրաց ժողովրդի եվրոպական նկրտմանը
«Եվրոպայի ժողովրդական կուսակցություն». Մեզ անհանգստացնում է «Վրացական երազանքի»՝ երկրի ժողովրդավարական արժեքների վրա հարձակում գործելու փորձը, դա դեմ է վրաց ժողովրդի եվրոպական նկրտմանը

Մեզ անհանգստացնում է «Վրացական երազանք» կուսակցության՝ երկրի դեմոկրատական ​​արժեքների վրա հարձակում գործելու փորձը,- այս մասին գրում է «Եվրոպայի ժողովրդական կուսակցությունը» «Թվիթեր» սոցիալական ցանցում։

«Սա հակասում է վրաց ժողովրդի եվրոպական նկրտմանը»,- գրված է «Եվրոպայի ժողովրդական կուսակցության» էջում։

Եվրախորհրդարանի պատգամավոր Միրիամ Լեքսմանի հայտարարությունը հրապարակվել է նաեւ «Եվրոպայի ժողովրդական կուսակցության» թվիթերյան էջում։

«Վրաստանի իշխող կուսակցությունն ապացուցել է, որ միակ «արմատական ​​ուժն» է և «ստի մեքենան», ասում է Եվրախորհրդարանի պատգամավոր Միրիամ Լեքսմանը։