Եվրոպայի ժողովրդական կուսակցություն. Ընդդիմախոսների հետապնդումը պետք է դադարեցվի, անհապաղ կայունանա վիճակը և քաղաքական երկխոսություն վերսկսվի
Եվրոպայի ժողովրդական կուսակցություն. Ընդդիմախոսների հետապնդումը պետք է դադարեցվի, անհապաղ կայունանա վիճակը և քաղաքական երկխոսություն վերսկսվի

Եվրոպայի ժողովրդական կուսակցությունը համարում է, որ Վրաստանում պետք է դադարի ընդդիմախոսների հետապնդումը, պարտադիր է անհապաղ կայունացումը և քաղաքական երկխոսության վերսկսումը:

Այս մասին ասվում է հայտարարության մեջ, որը տարածում է Եվրոպայի ժողովրդական կուսակցությունը՝ Վրաստանում զարգացած իրադարձությունների հետ կապված:

«Նիկա  Մելիայի կալանավորումը և ընդդիմադիր խոշոր կուսակցության գլխամասային գրասենյակ ներխուժելը հարձակում է Վրաստանի ժողովրդավարության վրա:

Ընդդիմախոսների հետապնդումը պետք է դադարի, պարտադիր է, անհապաղ կայունացում և քաղաքական երկխոսության վերսկսում: Հնարավոր է, ելքը լինի նոր ժողովրդավարական ընտրությունները»,- նշված է կուսակցության հայտարարության մեջ: