Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին կներկայացնենք այն դրական արդյունքները և տպավորիչ ծրագրերը, որը «կովիդ 19»-ի կապակցությամբ ունի Վրաստանի կառավարությունը. Իրակլի Չիքովանի
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին կներկայացնենք այն դրական արդյունքները և տպավորիչ ծրագրերը, որը «կովիդ 19»-ի կապակցությամբ ունի Վրաստանի կառավարությունը. Իրակլի Չիքովանի

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նիստում, Վրաստանի պատվիրակությունը կխոսի «կովիդ 19»-ի դեմ պայքարում Վրաստանի կողմից ձեռք բերված արդյունքների, ինչպես նաև պատվաստումների առումով երկրի ունեցած ծրագրերի մասին:

Այս հարցերի շուրջ բանավեճերը տեղի կունենան այսօր, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նիստում:

Վրացական պատվիրակությունը կենտրոնանալու է նաև պատվաստումների ազգային ծրագրի հիմնական դրույթների վրա: Կխոսվի ազգային ծրագրով նախատեսված թիրախային խմբերի և այն ժամանակահատվածի մասին, որի համար նախատեսված է պատվաստումների այս ծրագիրը:

«Մենք ակնկալում ենք, որ կկարողանանք միջազգային հանրությանը, այս դեպքում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին ներկայացնել դրական արդյունքները և իրապես կարևոր և տպավորիչ ծրագրերը, որոնք Վրաստանի կառավարությունն ունի այս ուղղությամբ», – ասել է խորհրդարանական պատվիրակության անդամ, Իրակլի Չիքովանին: