Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը միջազգային հանրությանը կոչ է անում ոչ լեգիտիմ ճանաչել Պուտինի նախագահությունը՝ նրա ներկայիս լիազորությունների ավարտից հետո
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը հավանություն է տվել Ռուսաստանին բռնապետություն հռչակող բանաձևին և միջազգային հանրությանը կոչ արել Վլադիմիր Պուտինի նախագահությունը ոչ լեգիտիմ ճանաչել 2024 թվականին նրա գործող ժամկետի ավարտից հետո։
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը նաև կոչ է արել անդամ երկրներին դադարեցնել Պուտինի հետ բոլոր շփումները, բացառությամբ հումանիտար շփումների և խաղաղության ձգտման։
«Նախագահի բացարձակ իշխանությունը, որը բխում է չափազանց երկար իշխելուց, և որին գումարվում է հավասարակշռության բացակայությունը, ինչպիսիք են ուժեղ խորհրդարանը, անկախ դատական համակարգը, անկախ լրատվամիջոցները և ակտիվ քաղաքացիական հասարակությունը, Ռուսաստանը դարձրել է դե ֆակտո բռնապետության»,- նշել են խորհրդարանականները։
Բանաձևի համաձայն՝ Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմը ապացույցն է այն բանի, որ բռնապետությունները սպառնալիք են միջազգային խաղաղության և անվտանգության, իրենց հարևանների տարածքային ամբողջականության և քաղաքական անկախության համար։
Միևնույն ժամանակ, Վեհաժողովը ևս մեկ անգամ աջակցեց միջազգային քրեական դատարանի ստեղծմանը, որը Ռուսաստանի ղեկավարությանը, այդ թվում Պուտինին, պատասխանատվության կենթարկի Ուկրաինայում կատարված հանցագործությունների համար։