Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը աջակցել է Կոսովոյի անդամակցությանը Եվրոպայի խորհրդին
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը աջակցել է Կոսովոյի անդամակցությանը Եվրոպայի խորհրդին

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը աջակցել է Կոսովոյի անդամակցությանը Եվրոպայի խորհրդին։ Կոսովոյի՝ Եվրախորհրդին անդամակցելուն աջակցել է 171 պատգամավոր, դեմ՝ 131, ձեռնպահ՝ 29 պատգամավոր։

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի դահլիճում որոշումը ընդունվել է ծափահարություններով։ Որպեսզի Կոսովոն դառնա կազմակերպության անդամ, վերջնական որոշումը պետք է կայացնի Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն։

Եվրախորհրդի ընթացակարգերի համաձայն՝ վեհաժողովը նախ պետք է իր կարծիքը տա անդամակցության ցանկացած դիմումի վերաբերյալ, իսկ վերջնական որոշումը կկայացնի Նախարարների կոմիտեն՝ կազմակերպության գործադիր մարմինը, որը կազմված է արտաքին գործերի նախարարներից։