Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն Ռուսաստանից արտաքսվածների գործով բավարարել է արդարադատության նախարարության պահանջը
Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն կիսել է Վրաստանի արդարադատության նախարարության դիրքորոշումը և առաջիկա նիստին հզորացված հսկողության գործընթացով քննարկելու է Ռուսաստանից արտաքսվածների գործը,- այս մասին տեղեկություն է տարածում Վրաստանի արդարադատության նախարարությունը:
Գործը վերաբերում է Ստրասբուրգի դատարանի որոշման կատարմանը, ըստ որի Ռուսաստանի Դաշնությանը պարտավորեցրել են վճարել 10 միլիոն եվրո քանակությամբ փոխհատուցում՝ 2006 թվականի աշնանը Ռուսաստանի Դաշնությունից մասսայական արտաքսման և մարդու իրավունքների կոպիտ խախտումների զոհերի համար:
«Վրաստանի արդարադատության նախարարությունը Եվրոպայի խորհրդի նախարարների կաբինետին էր դիմել մայիսի 2-ին: Հաշվի առնելով, որ Ռուսաստանը չէր վճարել սահմանված գումարը դատարանի կողմից որոշված 3 ամիս ժամկետում, Վրաստանը կոմիտեից պահանջել է գործը քննարկել հզորացված հսկողության գործընթացով և անցկացնել բանավեճ
Նախարարների կոմիտեն կիսել է Վրաստանի արդարադատության նախարարության դիրքորոշումը և առաջիկա նիստին հզորացված հսկողության գործընթացով քննարկելու է Ռուսաստանից արտաքսվածների գործը»,- ասվում է Արդարադատության նախարարության կողմից տարածված տեղեկությունում: