Եվրոպայի խորհրդի նախարարների հանձնաժողովը, «Եվրոպայի խորհուրդ և հակամարտություն Վրաստանում» շրջանակներում ընդունել է հերթական որոշում
Եվրոպայի խորհրդի նախարարների հանձնաժողովը, «Եվրոպայի խորհուրդ և հակամարտություն Վրաստանում» շրջանակներում ընդունել է հերթական որոշում

2020 թվականի հոկտեմբերի 21-ին, Եվրոպայի խորհրդի նախարարների հանձնաժողովի նիստում, օրակարգի հարցի՝ «Եվրոպայի խորհուրդը և հակամարտությունը Վրաստանում» շրջանակներում ընդունվել է հերթական, 7-րդ որոշումը,- այս մասին տեղեկությունը տարածում է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը:

Արտաքին գործերի նախարարության տեղեկությամբ, ինչպես նախորդ որոշումներում, այսօր ընդունված փաստաթուղթը մեկ անգամ ևս հաստատել է Եվրոպայի խորհրդի անդամ երկրների անսասան աջակցությունը Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ, նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում: Ուշադրությունը բևեռվել է Ռուսաստանի միջազգային իրավական պարտավորությունների վրա, ինչպես երկրի, որը արդյունավետ վերահսկողություն է իրականացնում Վրաստանի բռնազավթված տարածքներում:

«Ընդգծված է, որ որոշումը իրենից ներկայացնում է կարևոր իրավական և քաղաքական փաստաթուղթ, որով միջազգային հանրության կողմից գնահատվում է Վրաստանի բռնազավթված տարածաշրջաններում ստեղծված ծանր իրավիճակը և ընդգծում է այն փաստը, որ Ռուսաստանի Դաշնության ռազմական ներկայությունը Վրաստանի՝ Աբխազիայի և Ցինվալի տարածաշրջաններում, սպառնում է խաղաղությանը և անվտանգությանը ողջ տարածաշրջանում, խախտում է միջազգային պարտավորությունները, այդ թվում Եվրամիության միջնորդությամբ 2008 թվականի օգոստոսի 12-ին կնքված զինադադարի մասին համաձայնագիրը:

Նախարարների հանձնաժողովի կողմից ընդունված որոշման մեջ ուշադրությունը կենտրոնացված է Ռուսաստանի ագրեսիային հաջորդող 12-ամյա ժամանակահատվածի վրա և գնահատում է Ռուսաստանի Դաշնության անօրինական գործողությունները, որոնք տեղում ստեղծում են իրավունքների և մարդասիրական բարդ իրավիճակ: Ընդգծվում է, որ Ռուսաստանի Դաշնության կողմից ստեղծված մշտական ​​խոչընդոտների, այդ թվում, ռուսական զորամիավորումների առկայության պատճառով, Վրաստանը ի վիճակի չէ օրինական իրավասություն իրականացնել իր իսկ մարզերի նկատմամբ:

Կարևոր է, որ, ինչպես նախորդ որոշումներում, այս տարի նույնպես հստակեցված է, որ ներկայիս հակամարտությունը Եվրոպայի խորհրդի երկու անդամ երկրների ՝ Ռուսաստանի և Վրաստանի միջև է:

Որոշման մեջ նշվում է նաև, որ Ռուսաստանի Դաշնության կողմից իրականացված անօրինական գործողությունները, այդ թվում հաճախակի դարձած զորավարժությունները և համապատասխան ենթակառուցվածքների ամրապնդումը, Վրաստանի տարածաշրջանների հետ այսպես կոչված պայմանագրերի կնքումը, Ցխինվալի տարածաշրջանի ռազմական խմբավորումների Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերին ներգրավումը, այսպես կոչված ուժային կառույցների տեղեկատվական և համակարգման համատեղ կենտրոնների ստեղծումը, այսպես կոչված մաքսային կետերի շահագործումը Վրաստանի երկու տարածաշրջաններում, վարչական սահմանի երկայնքով անօրինական արգելապատնեշների և փշալարերի տեղադրումը, այդ թվում Գուգութիանտկարիում և Չորչանա/Ծնելիսիի տարածքներում արհեստական ​​պատնեղների տեղադրումը, խոչընդոտում է տարածաշրջանում հակամարտության խաղաղ կարգավորմանը և կայունությանը:

Փաստաթղթում նշվում է նաև, որ Ռուսաստանի կողմից իրականացված անօրինական գործողությունները, որոնք ուղղված են Վրաստանի երկու տարածաշրջանների կարգավիճակի փոփոխմանը, այդ թվում այսպես կոչված անձնագրերի տրամադրումը և օտարերկրյա ռեզիդենտների կարգավիճակի ներդրումը, իրավական ուժ չունի:

Նախարարների հանձնաժողովն իր որոշման մեջ մտահոգություն է հայտնում այն անպատժելիության վերաբերյալ, որը կապված է՝ Դավիթ Բաշարուլիի, Գիգա Օթխոզորիայի և Արչիլ Տատունաշվիլիի մահվան հետ: Բացի այդ, մտահոգություն է հայտնում Աբխազիայի տարածաշրջանում ռուսական ռազմակայանում Վրաստանի քաղաքացի, Իրակլի Կվարացխելիայի անորոշ պայմաններում մահվան կապակցությամբ: Դրա հետ մեկտեղ, ուշադրություն է դարձվել Վրաստանի խորհրդարանի կողմից ընդունված «Տատունաշվիլի-Օթխոզորիայի ցուցակի» և Վրաստանի կառավարության որոշումման վրա, սահմանափակիչ միջոցներ կիրառել այն անձանց նկատմամբ, ովքեր պատասխանատու են Աբխազիայի և Ցխինվալի/Հարավային Օսիայի տարածաշրջաններում մարդու իրավունքների լուրջ խախտումների համար:

Որոշուման մեջ մտահոգություն է հայտնվում Վրաստանի երկու տարածաշրջաններում մարդու իրավունքների վիճակի վատթարացման կապակցությամբ: Այդ թվում նշվում է էթնիկ ծագման նշաններով վրացիների խտրականության հաճախակի փաստերը, նրանց հանդեպ լրացուցիչ սահմանափակումների կիրառման ճանապարհով՝ գրանցում անցնեն օտարերկրյա ռեզիդենտ գրանցվելու համար / կամ փոխեն անուններն ու էթնիկական ինքնությունը:

Փաստաթուղթը խստորեն դատապարտում է Աբխազիայի տարածաշրջանում տեղաշարժի սահմանափակումները և Ցխինվալի տարածաշրջանում / Հարավային Օսիայում «անցակետերի» երկարաժամկետ փակումը, ստիպելով տեղացիներին ապրել ծանր մարդասիրական պայմաններում:

Փաստաթղթում ընդգծված է, որ բռնի տեղահանված անձինք կրկին զրկված են իրենց հիմնարար իրավունքների իրականացումից, արժանապատվորեն և անվտանգ վերադառնալ իրենց տները: Մտահոգություն է արտահայտվել նաև Ցխինվալի տարածաշրջանում / Հարավային Օսիայում տեղահանվածների տների ոչնչացման կապակցությամբ, ինչը սեփականության իրավունքի խախտում է:

Փաստաթուղթը խստորեն դատապարտում է Աբխազիայի տարածաշրջանում մահապատիժ սահմանելու անօրինական որոշումը:

Նախարարների հանձնաժողովը վերահաստատում է, որ Ժնևի միջազգային բանակցությունները շոշափելի արդյունքների հասնելու համար գերակայություն են: Միևնույն ժամանակ, մտահոգություն է արտահայտվել 2018 թվականի հունիսից Գալիում միջադեպերի կանխարգելման և դրանց վրա արձագանքման մեխանիզմի գործողության կասեցման վերաբերյալ: Փաստաթուղթը ողջունում է 2020 թվականի հուլիսի 30-ին IPRM- ի վերսկսմանը և ողջունվում է IPRM-ի գործունեության նշանակությունը:

Ընդունված որոշմամբ, Եվրոպայի խորհրդի նախարարների հանձնաժողովը ընդգծում է մարդու իրավունքների եվրոպական հռչակագրով մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության կարևորությունը և կրկին կոչ է անում Ռուսաստանի Դաշնությանը, որպես Վրաստանի՝ Աբխազիայի և Ցխինվալի / Հարավային Օսիայի տարածաշրջաններում արդյունավետ վերահսկում իրականացնող ուժի, ստեղծել բոլոր պայմանները բռնի տեղահանված անձանց իրենց տներ վերադառնալու ուղղությամբ, դադարեցնել էթնիկ խտրականության փորձերը Գալիի և Ախալգորիի վրացի բնակչության նկատմամբ, այդ թվում `գրանցվել որպես օտարերկրյա բնակիչ և փոխել անունը, վերացնել բոլոր պատնեշները Վրաստանի քաղաքացիների մահվան օբյեկտիվ հետաքննության և հանցագործներին պատժելու համար, անհապաղ դադարեցնել մարդու իրավունքների խախտման քաղաքականությունը, վերացնել տեղաշարժման ազատության սահմանափակումները վարչական գծի երկայնքով, այդ թվում ՝ բժշկական և կրթական նպատակներով, հատկապես «կովիդ  19» համավարակի ժամանակ, դադարեցնել անձանց անօրինական ձերբակալությունները, ապահովել վրացերեն լեզվով կրթություն ստանալու իրավունքը և դադարեցնել վրացական մշակութային ժառանգության հուշարձանների վիճակի հետագա վատթարացումը Վրաստանի շրջաններում:

Եվրախորհրդի նախարարների հանձնաժողովն իր աջակցությունն է հայտնում Վրաստանի կառավարության «քայլ դեպի լավագույն ապագան» խաղաղարար նախաձեռնությանը և «խաղաղության հիմնադրամ լավագույն ապագայի համար» ծրագրին, որը Վրաստանի վճռական ձգտումն է վարչական սահմանի երկու կողմերում գտնվող ժողովուրդների հաշտեցման ու համագործակցությունը խթանելու գործում:

Եվրախորհրդի նախարարների հանձնաժողովը կոչ է անում Ռուսաստանի Դաշնությանը ապահովել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների և մոնիտորինգի մարմիններին անհապաղ և անսահմանափակ մուտքը Վրաստանի կառավարության վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներ:

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը ողջունում է Եվրախորհրդի նախարարների հանձնաժողովի հերթական որոշումը Վրաստանում առկա հակամարտության վերաբերյալ և շնորհակալություն է հայտնում Եվրոպայի խորհրդի անդամ երկրներին անսասան աջակցության և համագործակցության համար»,- ասված է Վրաստանի ԱԳՆ-ն հայտարարության մեջ: