Եվրոպայի խորհրդի նախագահող երկիր Իռլանդիա. Մենք խստորեն դատապարտում ենք Աբխազիայի և Հարավային Օսիայի անօրինական օկուպացիան, կոչ ենք անում Ռուսաստանին կատարել հրադադարի համաձայնագիրը
Եվրոպայի խորհրդի նախագահող երկիր Իռլանդիա. Մենք խստորեն դատապարտում ենք Աբխազիայի և Հարավային Օսիայի անօրինական օկուպացիան, կոչ ենք անում Ռուսաստանին կատարել հրադադարի համաձայնագիրը

Մենք խստորեն դատապարտում ենք Աբխազիայի և Հարավային Օսիայի շարունակվող անօրինական օկուպացիան, ասված է Եվրախորհրդի Նախարարների կոմիտեում նախագահող երկրի՝ Իռլանդիայի հայտարարության մեջ։

«Վրաստանի դեմ Ռուսաստանի ռազմական ագրեսիայի 14-րդ տարելիցին մենք խստորեն դատապարտում ենք Աբխազիայի և Հարավային Օսիայի շարունակվող անօրինական օկուպացիան։ Մենք կոչ ենք անում Ռուսաստանին դուրս բերել իր ռազմական ուժերը և ամբողջությամբ կատարել 2008 թվականի օգոստոսի 12-ի հրադադարի մասին համաձայնագիրը»,- ասված է Եվրախորհուրդում նախագահող երկրի՝ Իռլանդիայի հայտարարության մեջ։