Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը կայցելի Վրաստան։
Մայքլ Օ’Ֆլահերտին այս մասին գրել է սոցիալական ցանցերում։
Ըստ նրա՝ Վրաստան այցի ընթացքում նա կհանդիպի կառավարության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։
«Ես կմեկնեմ Վրաստան՝ կառավարության, իշխանությունների և քաղաքացիական հասարակության հետ մարդու իրավունքներին վերաբերող մի շարք կարևոր հարցեր քննարկելու համար», – գրում է Մայքլ Օ’Ֆլահերտին։