Եվրոպայի խորհրդի անունից սրտանց ափսոսանք և ցավակցություն եմ հայտնում Բաթումիում մահացածների ընտանիքներին և վրաց ժողովրդին. Եվրախորհրդի գլխավոր քարտուղար
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեչինովիչ-Բուրիչը նամակ է հղում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին, ցավակցություն հայտնելով վրաց ժողովրդին Բաթումիում բնակելի շենքի փլուզման հետևանքով տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ:
Իրակլի Ղարիբաշվիլիին ուղարկված նամակում Մարիա Պեչինովիչ-Բուրիչը վիրավորներին տոկունություն և քաջություն է մաղթում նրանց ապաքինման ընթացքում:
«Պարոն վարչապետ, Բաթումիում շենքի փլուզման փաստը և դրանից առաջացած ողբերգական մարդկային զոհը, իմ մեջ դարձավ մեծ վշտի պատճառ: Թույլ տվեք, Եվրոպայի խորհրդի անունից, սրտանց ափսոսանք և ցավակցություն հայտնել ողբերգական իրադարձությունների հետևանքով զոհվածների ընտանիքներին և հարազատներին, ինչպես նաև ողջ վրաց ժողովրդին: Կցանկանայի նաև վիրավորներին տոկունություն և քաջություն մաղթել նրանց ապաքինման գործում», – ասված է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչի նամակում, որը թարգմանությունը առաջարկում է կառավարության մամուլի ծառայությունը: