Եվրոպայի խորհրդարանի պատգամավոր Նատալի Լուազո. Վրաստանը նոր Բելառո՞ւս է դառնում, իսկ մենք ի՞նչ ենք անում
Եվրոպայի խորհրդարանի պատգամավոր Նատալի Լուազո. Վրաստանը նոր Բելառո՞ւս է դառնում, իսկ մենք ի՞նչ ենք անում

«Փոփոխությունների համար կոալիցիայի» առաջնորդներից Զուրաբ Գիրչի Ջափարիձեի կալանքին արձագանքում է եվրոպացի պատգամավոր Նատալի Լուազոն՝ սոցիալական ցանցում։

«Վրաստանը դառնում է նոր Բելառո՞ւս։ Իսկ մենք իՋնչ ենք անում», – գրել է Լուազոն X-ում։

Հիշեցնենք, որ Թբիլիսիի քաղաքային դատարանի երեկվա որոշմամբ «Փոփոխությունների համար կոալիցիայի» առաջնորդներից Զուրաբ Գիրչի Ջափարիձեին որպես խափանման միջոց գրավը փոխարինվել է կալանքով։ Խափանման միջոցի փոփոխության պատճառ է դարձել գրավի չվճարումը։ Վրաստանի խորհրդարանի ժամանակավոր քննիչ հանձնաժողովի նիստին չներկայանալու համար ապրիլի 16-ին Ջափարիձեին նշանակվել էր 20 000 լարի գրավ, որի վճարման ժամկետը լրացել էր մայիսի 18-ին։