Եվրոպայի Շարժունակության շաբաթվա կապակցությամբ սեպտեմբերի 17-18-ը Թբիլիսիում կսահմանափակվի երթևեկությունը
Եվրոպայի Շարժունակության շաբաթվա կապակցությամբ սեպտեմբերի 17-18-ը մայրաքաղաքի առանձին փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը, հայտնում են քաղաքապետարանից։
Տեղեկությունների համաձայն՝ սահմանափակումը կգործի սեպտեմբերի 16-ի ժամը 22:00-ից մինչև սեպտեմբերի 18-ը Միցկևիչ փողոցում և Զաարբրուկենի հրապարակում։
«Միջոցառման շրջանակում տրանսպորտային միջոցների տեղաշարժը սահմանափակվելու է Միցկևիչի փողոցում՝ Գամրեկելի փողոցից մինչև Պեկինի պողոտա հատվածում: Մասնավորապես, Միցկևիչի փողոցից Պեկինի պողոտայի ուղղությամբ շարժվող տրանսպորտային միջոցները կկարողանան շարժվել Գամրեկելիի փողոցով՝ օգտագործելով Ղազբեգի պողոտան, Ցինցաձեի և Բախտրիոնի փողոցները, իսկ Պեկինի պողոտայից Միցկևիչի փողոցի ուղղությամբ շարժվող մեքենաները Ցինցաձեի և Բախտրիոնի փողոցները, ինչպես նաև Վաժա-Փշավելա պողոտան, Իոնա Վակելի և Տանձիայի փողոցներով։
Ինչ վերաբերում է Զաարբրյուկենի հրապարակին, ապա երթևեկությունը սահմանափակվելու է Տղվիավի և Գոգիբերիձե փողոցներից՝ Զաարբրյուկենի հրապարակի ուղղությամբ։ Զաարբրյուկենի հրապարակից Ուզնաձեի փողոցի ուղղությամբ շարժվող մեքենաները կկարողանան շարժվել Ծինամձղվրիշվիլիի, Ջավախիշվիլիի և Գոգիբերիձեի փողոցներից՝ օգտագործելով Տոլստոյի և Խեթագուրովի փողոցները, Մտկվարիի ձախափնյակի ուղղությամբ։ Ուզնաձեի փողոցից հնարավոր կլինի շարժվել Զաարբրյուկենի հրապարակ՝ Գոգիբերիձեի, Տոլստոյի և Զաարբրյուկենի կամրջի ուղղությամբ։
Նշված սահմանափակումով հասարակական տրանսպորտը շարժվելու է հետևյալ ուղղություններով՝ N320 և N536 միկրոավտոբուսները, շարժվելով Դիղոմի մասիվի ուղղությամբ, Զաարբրյուկենի հրապարակից կշարունակեն երթը Լև Տոլստոյի փողոցի ուղղությամբ և կհասնեն Նոե Ժորդանիայի անվան փողոց, որտեղից այն կշարունակի իր երթևեկությունը գործող սխեմայով. Բագեբիի ուղղությամբ շարժվող N359 ավտոբուսը Կոստա Խեթագուրովի փողոցից կմիանա Նոե Ջորդանիայի փողոցին, այնուհետ կշարժվի սահմանված ճանապարհով։ Գոթուա փողոցի ուղղությամբ շարժվող N391 ավտոբուսը Բուխաիձեի փողոցից կմիանա Կոստա Խեթագուրովի փողոցին և Նոե Ջորդանիայի փողոցին, որից հետո կշարժվի սահմանված ճանապարհով. N323 ավտոբուսի և N462, N538, N550 երթուղայինների շարժման սխեման կմնա անփոփոխ»,- հայտնել են քաղաքապետարանից։