Եվրոպայի օրերի առթիվ Թբիլիսիում, Եվրոպայի հրապարակում սահմանափակվել է երթևեկությունը:
Տեղեկությունն այս մասին տարածում է Թբիլիսի քաղաքապետարանի մամլո ծառայությունը:
«Եվրոպայի օրերի առնչությամբ, մայիսի 4-ին 24:00-ից մինչև մայիսի 6-ի 06:00-ն Եվրոպայի հրապարակում սահմանափվելու է տրանսպորտի երթևեկությունը:
Համապատասխանաբար, մայիսի 5-ին, N31, N44, N50, N55, N71, N102 և N80 մունիցիպալ ավտոբուսները Օրթաճալայից Բարաթաշվիլու փողոց կերթևեկեն հետևյալ սխեմայով. Գորգասալիի փողոցից երթևեկությունը կշարունակեն Քուռ գետի աջ ափով, Արդարադատության տան մոտից կբարձրանան Մշրալի կամրջի ուղղությամբ, կանցնեն Աթոնելիի և Վիրսալաձեի փողոցները, այնուհետև կրկին կկավենն Քուռ գետի աջ ափին, որից հերո երթևեկությունը կշարունակեն Բարաթաշվիլու փողոցով: Թբիլիսիի քաղաքապետարանի ներողություն է հայցում խոչընդոտների համար»,- նշվածէ մայրաքաղաքի քաղաքապետարանի տեղեկությունում: