Եվրոպայի օրերը Ռիղեի այգում բացվելու է տոնական միջոցառումներով
Եվրոպայի օրերը Ռիղեի այգում բացվելու է տոնական միջոցառումներով

Ռիղեի այգում այսօր անցկացվելու է Վրաստանում Եվրոպայի օրերին նվիրված տոնական միջոցառում:

Վրաստանում Եվրամիության պատվիրակության նախաձեռնությամբ, բաց երկնքի տակ կկառուցվի «Եվրո-գյուղ, որտեղ հյուրերը հնարավորություն կունեն ներգրավվել տարբեր ճանաչողական, ժամանցային  և մարզական ակտիվություններին:

Վրաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկությամբ, տոնական միջոցառմանը հրավիրված հյուրերին ողջույնի խոսքով է դիմելու փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն և խոսելու Եվրոպայի օրերի նշանակության և Վրաստանի եվրաինտեգրման գործընթացի ձեռքբերումների մասին:

«Եվրոպայի օրեր 2018»-ը շարունակվելու է մինչև մայիսի 22-ը: Միջոցառումները «ՆԱՏՕ-ի և Եվրամիության մասին տեղեկատվական կենտրոնի» և Եվրամիության ներկայացուցչության նախաձեռնությամբ այս տարի անցկացվում են արդեն վեցերորդ անգամ: