Եվրոպայի ներդրումային բանկն աջակցում է Վրաստանին՝ նոր կորոնավիրուսի դեմ պայքարում
Եվրոպայի ներդրումային բանկն աջակցում է Վրաստանին՝ նոր կորոնավիրուսի դեմ պայքարում,- այսպես է արձագանքել Եվրոպայի ներդրումային բանկը (EIB) «Թվիթեր» սոցիալական ցանցում:
EIB-ի հայտարարության մեջ նշված է, որ Եվրոպայի ներդրումային բանկի փոխնախագահ Լիլիանա Պավլովայի և Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի միջև կայացել է արդյունավետ հանդիպում, որի ընթացքում խոսքը վերաբերել է առողջապահության սեկտորում անցկացվելիք արձագանքման միջոցներին և տնտեսական դիրքերի վերականգնման աջակցությանը: