Եվրոպայի ներդրումային բանկը նախատեսում է ֆինանսավորել Վրաստանում էլեկտրո-ավտոբուսների արտադրությունը
Եվրոպայի ներդրումային բանկը նախատեսում է ֆինանսավորել Վրաստանում էլեկտրո-ավտոբուսների արտադրությունը: Այս մասին լրագրողներին է հայտնել կազմակերպության փոխնախագահ Վազիլ Հուդակը:
«Հանրային տրանսպորտի արդիականացումը, «մարշրուտկաների» փոխարինումը առավել ժամանակակից տրանսպորտով փոխարինումը, այդ թվում էլեկտրո-ավտոբուսով, չի նշանակում միայն ավտոբուսների ներմուծում, այլ Վրաստանում դրա արտադրանք»,- նշել է Հուդակը:
Եվրոպայի ներդրումային բանկում կանխատեսում են, որ Վրաստանի արտադրված ավտոբուսների արտահանումը հնարավոր կլինի իրագործել հարևան երկրներ, այդ թվում Հայաստան, Ադրբեջան և Իրան:
Հանրային տրանսպորտի աջակցության տեսանկյունից ֆինանսային ինստիտուտը պատրաստվում է տրամադրել մոտ 100 միլիոն եվրո: