Եվրոպայի ներդրումային բանկը հնարավոր է, ֆինանսավորի Թբիլիսիում երթուղային տաքսիների էլեկտրո-ավտոբուսներով փոխարինումը
Եվրոպայի ներդրումային բանկը հնարավոր է, ֆինանսավորի Թբիլիսիում երթուղային տաքսիների էլեկտրո-ավտոբուսներով փոխարինումը,- այս մասին լրագրողներին է հայտնել կազմակերպության փոխնախագահ Վազիլ Հուդակը:
Նրա տեղեկությամբ, ընթանում է հանրային տրանսպորտի բարելավման հարցի ակտիվ քննարկումը Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի հետ:
«Շատ հետաքրքիր նախագծեր ունենք Թբիլիսիի նոր ղեկավարության, Կախա Կալաձեի հետ: Մենք տեսնում ենք լավ հնարավորություն՝ հանրային տրանսպորտի առնչությամբ: Օրինակ, հավատում ենք, որ «մարշրուտկաների» փոխարինումը էլեկտրո-ավտոբուսներով՝ լավ և նորարարական ճանապարհ է: Դա մաքուր տրանսպորտ է»,- նշել է Հուդակը: