Եվրոպայի պալատի կողմից հրապարակված «Եվրոպայի լավագույն երկրները բիզնեսի համար 2019» վարկանիշի համաձայն, Վրաստանի վարկանիշը նախորդ տարիների համեմատ բարելավվել է երկու հորիզոնականով և 18-րդ-ից տեղափոխվել 16-րդ հորիզոնական՝ Եվրոպայի 46 երկրների թվում: Տեղեկությունն այս մասին տարածում է էկոնոմիկայի նախարարությունը:
Գերատեսչության տեղեկությամբ, 2019 թվականին Վրաստանի վարկանիշային միավորը բարելավվել է 1.98 կետով և կազմել 71.0 միավոր:
«Կոռուպցիայի ընկալման ինդեքս» միջազգային թափանցիկության կողմից 2019 թվականին հրապարակված զեկույցի համաձայն «Կոռուպցիայի ընկալման ինդեքսում» երկրի վարկանիշային միավորը բարելավվել է և երկիրը նախորդ տարվա համեմատ իր դիրքերը բարելավել է հինգ միավորով և 180 երկրների թվում զբաղեցրել 41-րդ հորիզոնականը 58 միավորով: