Եվրոպայի կենտրոնական և արևելյան հատվածներում ջրհեղեղների հետևանքով զոհվածների թիվը հասել է 23-ի
Եվրոպայի կենտրոնական և արևելյան հատվածներում ջրհեղեղների հետևանքով զոհվածների թիվը հասել է 23-ի

Եվրոպայի կենտրոնական և արևելյան հատվածներում ջրհեղեղների հետևանքով զոհվածների թիվը հասել է 23-ի։

«Բորիս» փոթորկի հետեւանքով ջրհեղեղներ են Չեխիայում, Ավստրիայում, Լեհաստանում եւ Ռումինիայում։

Յոթ մարդ մահացել է Ռումինիայում, յոթը՝ Լեհաստանում, հինգը՝ Ավստրիայում, չորսը՝ Չեխիայում։

Ստեղծված իրավիճակի պատճառով Լեհաստանի մի քանի քաղաքներում ուսումնական գործընթացը դադարեցվել է։

Հազարավոր մարդիկ տարհանվել են աղետի շրջաններից։ Սլովակիայի և Հունգարիայի մայրաքաղաքները պատրաստվում են Դանուբ գետի վերելքին և սպասվող հեղեղումներին։